Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԸՕ-ն ընդունվեց. Լ. Զուրաբյանը շնորհավորեց բոլորին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
43bee7d18d1beb9e7df07037f5f64371

103 կողմ 4 դեմ, 4 ձեռնպահ ձայներով այսօր երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեցին Ընտրական օրենսգրքի նոր փոփոխությունները: Ըստ այդ փոփոխությունների՝ ստորագրված ընտրացուցակները հրապարակվելու են ընտրությունների հաջորդ օրը ԿԸՀ կայքում, ինչպես նաեւ՝ ուրիշի փոխարեն քվեարկելու մասին սուտ հայտարարության դեպքում ազատազրկում երկուսից երեք տարի ժամկետով կամ նվազագույն աշխատավարձի 200-800-պատիկի չափով: ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց, որ ինքը դեմ է քվեարկելու, քանի որ այս փոփոխություններով խնդիրներ են առաջանում բողոքարկման գործընթացում: Իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը քվեարկությունից հետո հանդես եկավ հայտարարությամբ. «Ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակման համար հասարակությունը պայքարել է տասնհինգ տարի շարունակ: Շնորհավորում եմ ժողովրդավարության հաղթանակի համար այս կարեւոր նվաճման համար»: Ի դեպ, այսօր եւս ՀՀԿ եւ ԲՀԿ պատգամավորները կրկին քվեարկեցին իրենց բացակա գործընկերների փոխարեն: Այդ պատգամավորներն էին ՀՀԿ-ականներ Ալեքսան Պետրոսյանը, Մուրադ Մուրադյանը, Կարեն Սարիբեկյանը, ԲՀԿ-ից Արագած Ախոյանը, Արշակ Մխիթարյանը: ԱԺ-ն ավարտեց քվեարկությունները, իսկ ժամը 12:00-ին կսկսվի Կառավարության հրավիրած եւս մեկ ԱԺ արտահերթ նիստ, որի ժամանակ կներկայացվի գործադիր մարմնի ծրագիրը: