Մենդելեեւի աղյուսակի 118-րդ տարրը կկոչվի հայազգի ֆիզիկոսի անունով (տեսանյութ)
Մենդելեւեի պարբերական աղյուսակում առաջիկայում կարող է հայտնվել նոր քիմիական տարր։ Այն հայտնաբերել է ռուսաստանաբնակ ֆիզիկոս Յուրի Հովհաննիսյանը։ Քիմիական տարրը հենց նրա անունով էլ կկոչվի։ «Որոշվել է, շուտով կհաստատվի երեւի, 1 ամիս հետո, որ 118-րդ տարրը կկոչվի Օգանեզոն՝ մեր հայրենակցի անունով։ Կա էնշտեյնում, հիմա կլինի նաեւ Օգանեզոն»,- ասաց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Լեւոն Մարդոյանը: Յուրի Հովհաննիսյանն ասում է, որ դեռ պետք է մի քիչ համբերել: Տարրի սինթեզման համար պահանջվել է շուրջ 20 տարի։ Յուրի Հովհաննիսյանն ասում է, ամենադժվարը առաջին 3 տարիներն էին, հետո երբ հասկացել են, որ ամեն ինչ ստացվում է՝ ժամանակն ավելի աննկատ ու հեշտ է ընթացել: «Միշտ մտածում էին՝ այս աշխարհն ունի՞ սահմաններ, թե՞ չունի, որտեղ են սահմանները», ասում է ֆիզիկոսը: Յուրի Հովհաննիսյանի հայտնաբերած տարրը, ուրանի նման՝ կարող է օգտագործվել ինչպես խաղաղ, այնպես էլ ռազմական նպատակներով։ Ֆիզիկոսն այս ուղղությամբ մտածել ու այս մասին խոսել այնքան էլ չի սիրում։ «Էն, ինչի վրա մենք աշխատում ենք, կոչվում է ֆունդամենտալ գիտություն, դրա նպատակը հասկանալն է՝ ինչպիսին է աշխարհը, ինչպես է փոխվում, դա հեշտ չի, ինչքան գնում է, ավելի խորն ենք գնում, ավելի դժվարանում ենք պատասխաններ գտնել «,-ասում է Յուրի Հովհաննիսյանը։ Լ. Մադոյանի դիտարկմամբ, դա ժամանակի հարց է, առայժմ այդ միջուկներից ստացել են մի քանի հատ, դա հետագայի հետազոտությունների հարց է։ Մերձմոսկովյան շրջանի Դուբնա քաղաքում գտնվող Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի պրոֆեսոր Յուրի Հովհաննիսյանը Հայաստանում է մասնակցելու համար՝ «Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի օրերը Հայաստանում» խորագրով միջազգային գիտաժողովին: Հայաստանցի 12 գիտնականներ համագործակցում են եւ այս ինստիտուտի հետ: