A
A
Եռագույնի պատճառով դատական նիստը հետաձգվեց (տեսանյութ)
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի գործով դատական նիստը դեռ չսկսված 5 րոպեով հետաձգվեց, քանի որ քաղաքացիներից մեկը նիստերի դահլիճ էր մտել եռագույնը պարզած։ Այդ իսկ պատճառով դատավոր Մնացական Մարտիրոսյանն ընդմիջեց դատական նիստը 5 րոպեով և կարգադրիչներին հորդորեց՝ նրան այլևս ներս չթողնել։ Այս պահին քաղաքացին ցանկանում է կրկին ներս մտնել, սակայն կարգադրիչներն ասում են, որ եռագույնը դրսում թողնելուց հետո միայն նրան ներս կթողնեն։