Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճանապարհը բաց կլինի միայն անվաշղթաներով մարդատար ավտոմեքենաների համար

Կարևոր լուրեր Պաշտոնական
98e4ea78c1b8d5d6c328a81494976c61

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 18-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, Շիրակի մարզում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում ձյան տեսքով տեղումներ են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում ժամը 06.00-ց մինչև 20.00, իսկ բեռնատարների համար անցակետը փակ է, իրականացվում են մաքրման աշխատանքներ: