Թեթև արդյունաբերությունն օգնող ձեռք է փնտրում (տեսանյութ)
Հայաստանում թեթեւ արդյունաբերության ոլորտը օգնության կարիք ունի։ Թեթեւ արդյունաբերության միջազգային համաժողով-ցուցահանդեսում հնարավոր է գտնվի օգնող այդ ձեռքը։ Ռուսաստանում, Ֆրանսիայում եւ Հոնկոնգում իր գործունեությունը ծավալող Լիլի Շահումյանը եկել է ծանոթանալու թեթեւ արդյունաբերության ոլորտին ու շուկայի նրբություններին: Ցանկություն ունի, որ «Բայ Լիլի» բրենդը աշխարհում ճանաչեն որպես հայկական: Տեղական մրցակցությունից երիտասարդ գործարարը չի վախենում: Վստահ է՝ որակով ապրանք փնտրողը կընտրի իր արտադրանքը; Սակայն հայկական շուկայում արտասահմանյան ավելի մատչելի արտադրանքի հետ մրցակցությունը մնում է տեղական արտադրողի ամենախոցելի կետը: Պետական մարմիններն առաջարկում են խնդրի լուծման տարբերակներ: Այս տարի հունվար- օգոստոս ամիսներին, տեղական արտադրանքի արտահանման ծավալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 60 տոկոսով: Բայց ցուցանիշը դեռ համարվում է անբավարար: Ավելին՝ տեսանյութով