«Համշենահայերի եւ Պոնտոսի հույների մշակույթները շփոթելու չափ նման են»
Հայ-հունական «Խարիտոնի» անսամբլը հունական Տեֆտոխորի քաղաքում սեպտեմբերի 26-28-ը անցկացված ինտերնացիոնալ ֆոլկլորի փառատոնում շահել է առաջին մրցանակ: Համաշխարհային ֆոլկլոր միության նախագահության անդամ Սամվել Գալստյանի խոսքերով, անսամբլը փառատոնի ընթացքում ներկայացրել է հունական եւ հայկական ազգային երաժշտությունը: «Խումբը զարմացրեց իր կատարմամբ եւ վարպետությամբ, շատերը զարմացած էին, թե ինչպես են Հայաստանում ապրող հույները պահպանել իրենց մշակույթը։ Միաժամանակ խմբում հայ երգիչներ կան, որոնք բավականին վարժ երգում են հունարեն, թեեւ այդ լեզվով չեն խոսում» ,-ասաց նա։ Փառատոնին մասնակցել են 12 երկրների ներկայացուցիչներ. «Եթե ուսումնասիրեք հունական ֆոլկլորը, կտեսնեք, որ հատկապես համշենահայերի եւ Պոնտոսի հույների մշակույթների նմանությունն այն աստիճան է, որ դրանք կարելի է շփոթել, անգամ գործիքների եւ պարային շարժումների նմանություններ կան»,- հավելեց Սամվել Գասպարյանը: