Կառավարության նոր ծրագիրը գործելու է մինչև խորհրդարանական ընտրությունները (տեսանյութ)
ՀՀԿ խորհրդի նիստի ավարտից հետո Էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրեց թե ինչ ընթացք է ունեցել նիստը: Ինչպես արդեն հայտնի է նիստին քննարկել են կառավարության ծրագիրը։ Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է ծրագրի նախնական տվյալները: Այս կառավարության ծրագիրը դե յուրե վեց ամսյա ծրագիր է, գործելու է մինչեւ ապրիլյան ընտրություններ, այդ իսկ պատճառով շատ կոնկրետ է գրված քայլերը, նշեց Էդուարդ Շարմազանովը: « Ծրագիրը բխում է ՀՀ նախագահ ծրագրի հիմնադրույթներից, փետրվարի 12-ի ծրագրային ելույթից, որտեղ նախագահը մատնանշում է բարեփոխումների իրականացումը հանրային բոլոր ոլորտներում»,- ասաց նա , մասնավորապես ընդգծելով. «Շատ լուրջ տեղ է հատկացվում ՀՀ ներքին և անվտանգությանը։ Անվտանգության խնդիրները մնում են մեզ համար ամենաարդիականը»,- ասաց նա: ՀՀԿ խոսնակն ասել է, որ այս ծրագրում էլ կոռուպցիայի դեմ պայքարը առաջնահերթություն է համարվում: «Կոռուպցիայի դեմ պայքարը եւս նախանշված է, բնականաբար, կառավաությունը կառաջարկի քաղաքական մեծամասնության հետ միասին իրականացնել օրենսդրական բարփոխումներ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար մղելու համար»: Աժ փոխխոսնակը նշել է, որ խորհրդի նիստին մասնակցել են նաեւ պաշտոնաթող վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ պաշտոնաթող նախարար Գագիկ Բեգլարյանը: Ըստ Շարմազանովի` նրանք եղել են բարձր տրամադրությամբ: