Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պավլիկ Մանուկյանի մեղադրանքը հիմնավորվում է Օսիպյանի ցուցմունքով (տեսանյութ)

Քաղաքականություն
FotorCreated-2

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ  Մանուկյանն այսօր դատարանում ելույթ է ունեցել եւ խնդրել մեղադրանքից  հանել վնասազերծում արտահայտությունը. «Իբրեւ իրեն վնասազերծել են: Վնասազերծում արտահայտության հետ նա համաձայն չէ, այն առումով, որ իրեն վնասել են, ոչ թե վնասազերծել են, քանի որ նրանք պայմանավորված են եղել, որ ողջամիտ ժամկետում պետք է զենքերը վայր դնեն եւ հանձնվեն»,- ասաց Պավլիկ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը: Պաշտպանական կողմը  Վերաքննիչ  դատարանում բողոքարկում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի կալանավորման դեմ ներկայացված առաջին ատյանի դատարանի որոշումը:  Պաշտպանական կողմը չի տեսնում հիմնավոր կասկած եւ համարում է, որ Պավել Մանուկյանին եւս երկու ամսով կալանավորելու առաջին ատյանի  որոշումը անհիմն է: Պաշտպան Հրանտ Գեւորգյանի խոսքերով՝ Պավել Մանուկյանի մեղադրանքը հիմնավորված է համարվում  միայն գնդապետ Վալերի Օսիպյանի ցուցմունքի հատվածով, որտեղ ասում է, թե տեսել է Պավել Մանուկյանին, զրուցել է նրա հետ, երբ  նա զենք էր կրում: Պաշտպանը չի էլ կասկածում, որ դատարանը անփոփոխ է թողելու առաջին ատյանի դատարանի որոշումը:  Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո  դատարանը մերժեց Պավել Մանուկյանի պաշտպանների  բողոքը: