Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռեր» խմբին բեռնատար տրամադրողին տեղափոխել են «Նուբարաշեն»  

Քաղաքականություն
bernatar

«Սասնա ծռեր» խմբին բեռնատար տրամադրած Խաչատուր Գիչյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ: «69 տարեկան է՝ սրտի հետ կապված խնդիրներ է ունենում»,- «Ա1+»-ին ասաց պաշտպան Տիգրան Սարգսյանը: Նա նշում է, թեեւ իր պաշտպանյալը կալանավորված է, սակայն նրա մասնակցությամբ քննչական որեւէ գործողություն չի կատարվում: Խաչատուր Գիչյանը մեղադրվում է շենքեր ու շինություններ, կապի միջոցներ զավթելու եւ ապօրինի կերպով զենք, զինամթերք պահելու եւ տեղափոխելու հոդվածներով։ «Գործով քննչական գործողություններ են կատարվում, սակայն դա կապ չունի իմ պաշտպանյալի հետ, եւ նրան անհապաղ պետք է ազատ արձակեն»,-ավելացրեց պաշտպանը: Վերաքննիչ դատարանը, սակայն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը՝ նրան կալանավորելու վերաբերյալ: Պաշտպանական կողմը որոշումը ստանալուց հետո պատրաստվում է Վճռաբեկ բողոք ներկայացնել: