Shame.am կայքի խմբագիրը հերքում է Տիգրան Ուրիխանյանի պնդումը
Shame.am կայքի խմբագիր Արտյոմ Խաչատրյանը հերքում է, որ ինքը պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի մասին հրապարակումներ է արել՝ վերջինիս կողմից իր մասին բացահայտումներից հետո։ Մասնավորապես, պատգամավորը պնդում էր, թե Արտյոմ Խաչատրյանը 21 միլիոն դրամի վարկ է վերցրել՝ օգտագործելով ոչ նպատակային։ Արտյոմ Խաչատրյանն իր հերթին պնդում է՝ չնայած ինքը խախտել է որոշ պարտավորություններ, բայց շուտով բանկի հետ խնդիրները կհարթի։ Բացի այդ, Խաչատրյանը վստահեցնում է՝ հոկտեմբերի 5-ին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն իր կողմնակիցների հետ ծեծի է ենթարկել իրեն։ Արտյոմ Խաչատրյանը մեծ հույսեր չի կապում իր նկատմամբ բռնության դեպքը բացահայտելու համար։ «Հիմա ես սպասում եմ` Գասպարյանի հիմնարկը ի՞նչ է անում: Նրանք ասում են, թե շատ լավ են աշխատում, բայց ես այնտեղ աշխատանք չեմ տեսնում»,- հավելում է կայքի խմբագիրը։