Հայկական որոշ զինատեսակներ գերազանցում են ռուսականին (տեսանյութ)
Հայկական մշակման անօդաչու թռչող սարքեր, ավտոմատացված կառավարման համակարգեր՝ տարբեր զորատեսակների համար։ Առաջին անգամ կազմակերպված ցուցահանդեսը կգործի մինչեւ հոկտեմբերի 15-ը։ Դիպուկահարի համար նախատեսված զենքը սերբական նմուշի կատարելագործված տարբերակն է, որի թիրախը 5 անգամի փոխարեն մոտեցնում է 30 անգամ եւ նվազեցնում վրիպելու հավանականությունը։ Ասպար ընկերությունը հայկական բանակի համար դեռեւս 60 հատ այսպիսի զենք է մոդերնիզացրել ։ Վարժասարքերից մեկը Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի մշակումներից է։ Այն մի շարք առավելություններ ունի անգամ ռուսական նմանատիպ սարքերից։ Վարժասարքը հնարավորություն է տալիս անգամ ոչ պրոֆեսիոնալ կրակողին սովորել 95 տոկոս ճշգրտությամբ կրակել։ Սարքից այսօր օգտվում են հայկական բանակում։ Դիտեք տեսանյութը