A
A
Պավլիկ Մանուկյանը դատարան չէր բերվել. նիստը հետաձգվեց
Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի կալանավորման դեմ ներկայացված առաջին ատյանի դատարանի որոշման բողոքարկումը։ Պաշտպան Հարություն Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Պավլիկ Մանուկյանը դատարան չէր բերվել, և դատարանը բավարարեց նիստը հետաձգելու իր միջնորդությունը։ Մանուկյանի ներկայությամբ դատական նիստը տեղի կունենա երկուշաբթի՝ 16. 00-ին։ Ըստ փաստաբանի՝ Վերաքննիչ քրեական դատարանը պետք է վերացնի Պավլիկ Մանուկյանին կալանավորելու առաջին ատյանի որոշումը, քանի որ հստակեցված չէ նրա մեղադրանքը, այսինքն՝ հստակ ձևակերպված չէ, թե Պավլիկ Մանուկյանն ինչում է մեղադրվում։