Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանակում զինվոր սպանելու մշակույթ է ձևավորվել» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
action3

Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների ծնողներն առաջիկա օրերին կհանդիպեն պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանին։ Իսկ այսօր նրանց հաջողվեց զրուցել Արտաքին գործերի փոխնախարարի և Մշակույթի նախարարի հետ։ Ծնողներից մեկը Կառավարության շենքի մոտ ակցիայի ժամանակ դիմեց նիստի շտապող Արմեն Ամիրյանին. «Մշակույթ է ձևավորվել բանակում զինվոր սպանելու։ Տղայիս գումարտակի հրամանատարը սպանել է ու պատասխան չի տալիս»։ Նախարարը նշեց. «Փաստն իհարկե արդեն ողբերգական է և ցավելով միանում եմ այս ամենին։ Նորանշանակ նախարարի հետ ծրագրել ենք հանդիպել, քննարկել, թե էլ ավելի ինչ կարող ենք անել զինվորների, զինծառայողների շրջանում մարդկային որակները բարձրացնելու համար»։