Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վերադարձի որոշումը կկայացնի Գագիկ Ծառուկյանը»

Քաղաքականություն
գագիկ-ծառուկյան1

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն անդրադառնալով ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձի մասին լուրերին, որոնք վերջին օրերին առավել ակտիվ են շրջանառվում, այսօր հայտարարեց. «Երբ այս ՏԻՄ ընտրություններին մարզերում էինք, մարդիկ անընդհատ հարցնում էին Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին, եւ դա ներկայացվում էր որպես ցանկություն ու պահանջ: Նրա կարիքը իսկապես զգացվում է: Մարդիկ գնահատում են նրա մարդկային տեսակն ու սկզբունքները, քաղաքական մշակույթի համար նա ունի անհրաժեշտ պոտենցիալը: Ես հասկանում եմ, որ քաղաքականության մեջ հիշողությունը կարճ է, սակայն մարդիկ շատ լավ ներկայացնում ու կարեւորություն են տալիս նրա գործունեությանը: Իսկ վերադարձի հետ կապված որոշում պետք է կայացնի անձամբ Գագիկ Ծառուկյանը»: