Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիում ԲՀԿ-ն ու ՀՎԿ-ն դատարանից իրենց մանդատներն են պահանջում. Ասպարեզ

Քաղաքականություն
gyumri-1

«Մենք հավատացած ենք, որ դատարանը պետք է ճշմարտության կողմը լինի». դատական հայց՝ մանդատների վերադարձման պահանջով Այսօր «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունները ՀՀ վարչական դատարան հայցադիմում ներկայացրեցին՝ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի մանդատների բաշխման եւ հաստատման որոշումը բեկանելու պահանջով: Թիվ 34 ԸԸՀ-ն «Բալասանյան» դաշինքին տվել էր երկու մանդատ՝ վերցնելով մեկական մանդատ «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցություններց: Վերջնական արդյունքներով` «Բալասանյան» դաշինքը ստացել էր 17, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 8, «Հայկական վերածնունդը»՝ 4, ԳԱԼԱ կուսակցությունը` 4 մանդատ: -Մենք փորձեցինք պատասխանող կողմին հանձնել մեր հայցադիմումի մեկ օրինակը, բայց 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի դռները փակ էին: Մենք նրանց տեղեկացրել ենք փոստի միջոցով: Ժամը 12:45-ին եղանք այնտեղ, բայց մարդ չկար,-ասաց «Հայկական վերածնունդ» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Համլետ Սարուխանյանը: «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունների պահանջը հետեւյալն է. -Անվավեր ճանաչել թիվ 34 ԸԸՀ-ի 09.10.2016 թվականի թիվ 2006 Ա որոշումը եւ ընտրված ճանաչել «Հայկական վերածնունդ» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ընտրական ցուցակներում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուներին: Սա է մեր ամբողջ պահանջը: Հույս ունենք, որ վարչական դատարանը մեր հայցը բավարար կհամարի,-ներկայացրեց Համլետ Սարուխանյանը: varchakan Մանրամասները՝ սկզնաղբյուր կայքում