Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վանաձորում մենք մեր պարտավորվածությունն իրականացրել ենք. ԲՀԿ-ական

Կարևոր լուրեր Քաղաքականություն
97b35b5f3a5d3a18691f237d629fe6b8

ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն անդրադարձել է Վանաձորում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններին։
«Հոկտեմբերի 2-ից հետո Վանաձորում քաղաքական նոր մշակույթ ձևավորվեց, սակայն քիչ առաջ համայնքի ղեկավարի ընտրելու ավագանու քվեարկությունը ցույց տվեց, որ ոչ բոլորն են գիտակցում իրենց ընձեռած պատիվն ու վստահությունը: Ափսոսանք եմ զգում, որ ավագանու որոշ անդամներ կարող են դրժել իրենց ստորագրությունն այն պահին, երբ իրենց հետ ժողովուրդը` համաքաղաքացին հույսեր է կապում: Իրավիճակը պետք է համակողմանի վերլուծել: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավատարիմ է ստորագրված հռչակագրի իր սկզբունքներին: Մենք մեր պարտավորվածությունն իրականացրել ենք հավուր պատշաճի»: Հիշեցնենք, 2 օր առաջ քաղաքական 3 ուժեր՝ «Լուսավոր Հայաստանը», «Հայկական վերածնունդը» և ԲՀԿ-ն ստորագրեցին համաձայնագիր՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածուին՝ Քրիստ Մարուքյանին։ Այդ դեպքում վերջինս կստանար 18 ձայն և կդառնար քաղաքապետ։ Սակայն քիչ առաջ 19 ձայնով քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանը։ Քրիստ Մարուքյանն ստացավ 14 ձայն։