Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԽԽՎ-ում ադրբեջանցիները բարձրացրել են Հայաստանի ունեցած Իսկանդերի հարցը

Քաղաքականություն
exxv

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը մեկնարկել է  ԵԺԿ քաղաքական խմբի նիստով։ Այս մասին Ստրասբուրգից հայտնում է ԱԺ ՀՀԿ պատգամավոր, հայկական պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը։ Ըստ նրա՝ Ադրբեջանի ներկայացուցիչ Ռովշան Ռզաևն անգամ այստեղ ի ցույց դրեց իր երկրում տիրող տրամադրությունը՝ հարց բարձրացնելով Հայաստանի Իսկանդերների մասին և հրավիրելով ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոուլի ուշադրությունը Ռուսաստանի կողմից Հայաստանին տրվող աջակցությանը։ «Ինձ մնում է ավելացնել՝ Wow!»,- ֆեյսբուքում գրել է ԱԺ ՀՀԿ պատգամավոր Նաիրա Կարապետյանը։ ՀՀ պատվիրակության մեկ այլ անդամ՝ Սամվել Ֆարմանյանը տեղեկացնում է, որ ԵԽԽՎ ԵԺԿ քաղաքական խմբի նիստին բարձրացրել է նույն խմբակցության նախկին նախագահ Լուկա Վոլոնտեի հարցը. «Նա մեղադրվում է Միլանի դատախազության կողմից 2012-2014 թթ. Ադրբեջանի օգտին քաղաքական գործունեություն ծավալելու համար, ինչը հեղինակազրկում է ԵԺԿ քաղաքական ընտանիքի հեղինակությունը եվրոպացիների աչքում: Խնդրի շուրջ արձագանքեց նաև ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը»: