Վարուժան Սուքիասյանը շտապ կերպով հրավիրել է Ռուսլան Կորյանին
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը աշխարհի 2018թ առաջնության ընտրական փուլի Լեհաստանի հետ հանդիպմանը կհայտավորի 22 ֆուտբոլիստ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը շտապ կերպով թիմ է հրավիրել հարձակվող Ռուսլան Կորյանին, որը կփոխարինի Ռումինիայի հետ խաղի նախավարժանքին վնասվածք ստացած Գեղամ Կադիմյանին: Լեհաստանի հետ հանդիպումն ինքնաբերաբար բաց կթողնի կիսապաշտպան Գոռ Մալաքյանը, որը կարմիր քարտ է ստացել ռումինացիների հետ խաղում: Հայաստանի հավաքականը Լեհաստան է մեկնել այսօր առավոտյան, Երեւան - Վարշավա չարտերային թռիչքով: Հոկտեմբերի 11-ին, Երեւանի ժամանակով 22:45-ին, Վարշավայի «Ազգային» մարզադաշտում տեղի կունենա Լեհաստան – Հայաստան ընտրական հանդիպումը: Հայաստանի հավաքականի նախնական կազմը. Դարպասապահներ՝ Արսեն Բեգլարյան, Անատոլի Այվազով, Գոռ Մանուկյան Պաշտպաններ՝ Գաել Անդոնյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Լեւոն Հայրապետյան, Հրայր Մկոյան, Վահագն Մինասյան, Անդրանիկ Ոսկանյան, Արթուր Քարտաշյան: Կիսապաշտպաններ՝ Մարկոս Պիզզելլի, Արաս Օզբիլիս, Դավիթ Մանոյան, Արտակ Գրիգորյան, Կարեն Մուրադյան, Կամո Հովհաննիսյան, Դավիթ Հակոբյան, Զավեն Բադոյան: Հարձակվողներ՝ Ռուսլան Կորյան, Վարդան Պողոսյան, Գեղամ Հարությունյան: