Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կանանց հանդեպ վերաբերմունքը՝ Քլինթոնի և Թրամփի 2-րդ բանավեճին (տեսանյութ)

Քաղաքականություն
91743467_a1b83465-e29f-43be-99ac-a7ba566876e1

Քիչ առաջ ավարտվել է ԱՄՆ նախագահի թեկնածուներ Հիլարի Քլինթոնի և Դոնալդ Թրամփի երկրորդ հեռուստաբանավեճը։ Թրամփը հայտարարեց, որ եթե ինքը դառնա նախագահ, առաջին հերթին դատախազություն կդիմի՝  Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակները ստուգելու պահանջով. նա օգտագործել է անձնական էլեկտրոնային փոստը՝ գոծնական հարցեր քննարկելու համար, հետևաբար՝ «Քինթոնը բանտում կհայտնվի»: Իր հերթին  Հիլարի Քլինթոնը հայտնեց, որ ընդունում է՝ դա իր կողմից սխալ է եղել։ Քլինթոնը մեղադրեց իր մրցակցին՝  կանանց վրա հարձակվելու համար և անարձագանք թողեց Թրամփի մեղադրանքները՝ ուղղված իր ամուսնուն՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնին։ Ի դեպ, հեռուստաբանավեճի ժամանակ Հիլարի Քլինթոնի դեմքին հայտնված ճանճը մեծ հետաքրքրություն Է առաջացրել սոցցանցերում։ klint Ավելին՝ տեսանյութով