Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Պետրոսյանը չկարողացավ հաղթել «Երեւան օփեն»-ի առաջատարին

Սպորտ
a1chess-erevan-open

Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթացող «Երեւան օփեն» միջազգային մրցաշարում այսօր կայացան նախավերջին՝ 8-րդ տուրի պարտիաները: Շախմատասերների ուշադրության կենտրոնում մրցաշարի երկու առաջատարների՝ Պավել Սմիռնովի եւ Տիգրան Լ. Պետրոսյանի մրցախաղն էր: Այն անչափ լարված պայքարում անցավ եւ ավարտվեց ոչ-ոքի 101-րդ քայլում: Այդպիսով, ռուսաստանցի շախմատիստը վաստակեց 7 միավոր եւ պահպանեց առաջին տեղը: Նրան հետապնդում են Տիգրան Լ. Պետրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, որն այս տուրում հաղթեց բուլղարացի գրոսմայստեր Ալեքսեյ Ալեքսանդրովին: Նրանք իրենց ակտիվում ունեն 6,5-ական միավոր: Հենց այս եռյակն էլ կպայքարի գլխավոր մրցանակի համար: Վաղը կայանալիք վերջին տուրում Պավել Սմիռնովը սպիտակներով կմրցի իսրայելցի Թամիր Նաբաթիի հետ, իսկ Տիգրան Լ. Պետրոսյանը նույն խաղաքարերով կհանդիպի Ռոբերտ Հովհաննիսյանի հետ: