Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեն կղզում հայ շախմատիստները իրար չնեղացրին

Սպորտ
unnamed-10

Բրիտանական Մեն կղզում ավարտված շախմատի խոշոր մրցաշարում Հայաստանի շախմատիստները բոլոր առումներով նույն արդյունքը ցույց տվեցին: Մեր հավաքականի երեք անդամները՝ Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը, ինը հնարավորից վաստակեցին 5,5-ական միավոր եւ նույն հերթականությամբ զբաղեցրին 18-20-րդ տեղերը: Ինչպես եւ սպասվում էր, մրցաշարի հաղթող դարձավ ՖԻԴԵ-ի վարկածով 2-րդ շախմատիստ, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, որը վաստակեց 7,5 միավոր եւ լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ նույնպիսի արդյունք ցույց տված ուկրաինացի Պավել Էլյանովից: