Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փարիզի քաղաքապետը ժամանեց Երևան

Քաղաքականություն
taron

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով հոկտեմբերի 7-ի երեկոյան պաշտոնական այցով Երևան է ժամանել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում  Փարիզի գործընկերոջը դիմավորել է Երևանի քաղաքապետը: Շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ Փարիզի քաղաքապետի այցով նոր սկիզբ կդրվի երկու մայրաքաղաքների արդյունավետ համագործակցության համար: Անն Իդալգոն էլ իր հերթին նախ շնորհավորել է Երևանի գալիք տոնն ու նշել է, որ Փարիզի կողմից նույնպես կարևորվում է Երևանի հետ համագործակցության ամրապնդումը, ինչի համար երկուստեք առկա է մեծ ներուժ: taron2 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն