A
A
Կարո Եղնուկյանը սափրվել է ու հացադուլ սկսել
«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանն այսօրվանից անժամկետ հացադուլ է սկսել՝ ԱԱԾ մեկուսարանում: «Իր խցակցին տեղափոխել են այլ խուց, եւ նա հիմա մենակ է խցում»,- «Ա1+»-ին ասաց նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Պաշտպանը րոպեներ առաջ էր տեսակցել Կարո Եղնուկյանին, նրա տրամադրությունը բարձր է եղել: «Սափրվել էր, երիտասարդացել եւ պլաններ էր գծում, մոտ օրերս կրկին հայտարարություն կանի»,- ավելացրեց Տիգրան Հայրապետյանը: Կարո Եղնուկյանը պայքարի նման ծայրահեղ միջոցի է դիմել՝ իր նկատմամբ անմարդկային վերաբերմունքի պատճառով: Հիշեցնենք, որ երեկ դատարանը մերժել էր 1 մլն դոլար գրավի դիմաց ազատ արձակել նրան: «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամը մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ: