A
A
Հումանիտար օգնությամբ շարասյունը Հայաստանից ժամանել է Հալեպ
Հայաստանից հումանիտար օգնությամբ շարասյուն է ժամանել Հալեպ։ Այս մասին հաղորդում է Արտաքին գործերի նախարարությունը։
Հիշեցնենք, հոկտեմբերի 3-ին և հոկտեմբերի 5-ին մարդասիրական օգնությամբ օդանավեր արդեն ուղարկվել են Սիրիա։ Ընդհանուր առմամբ՝ 20 տոննա բեռ:
ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 6-ին որոշում է կայացրել պահուստային ֆոնդից շուրջ 46 միլիոն դրամ հատկացնել Սիրիային՝ մարդասիրական օգնության համար։
