Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԱԿ 95-ամյակի տոնական համերգ. ուղիղ (տեսանյութ)

Հասարակություն
FotorCreatedHFF

Հոկտեմբերի 7-ին, ժամը 19:00-ին, Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի դահլիճում տեղի կունենա տոնական համերգ՝ նվիրված Ռամկավար Ազատական կուսակցության 95-ամյա հոբելյանին:

Ծրագրում՝

- Թաթուլ Ալթունյանի անվան Երգի-պարի պետական անսամբլ

- Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլ

- Գեւորգ Դաբաղյան եւ դուդուկահարների խումբ

- Հայաստանի պարի պետական անսամբլ

- Հատվածներ Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ», «Կարինե», Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ» օպերաներից: Մենակատարներ՝ Դավիթ Բաբայանց, Միքայել Հովակիմյան, Հովհաննես Ներսեսյան, նվագակցությամբ Օպերայի եւ բալետի թատրոնի նվագախմբի ու երգչախմբի: Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան:

Համերգի ընթացքում կցուցադրվի ՌԱԿ-ի պատմության մասին վավերագրական 10 րոպեանոց վավերագրական ֆիլմ՝ երջանկահիշատակ Խորեն Աբրահամյանի ընթերցմամբ:

Հանդիսության տեւողությունը՝ 1 ժամ 20 րոպե:

Մուտքը ազատ է: