Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուրարտուն» միայն լրացուցիչ ժամանակում պարտվեց «Ռյազանին»

Սպորտ
a1basketbol

Երեւանի «Ուրարտու» բասկետբոլային թիմը Ռուսաստանի տղամարդկանց բասկետբոլի Սուպերլիգայի առաջնության անդրանիկ խաղում պարտվեց «Ռյազանին»:   Հանդիպումը տեղի ունեցավ «Դինամո» մարզադահլիճում: Առաջին երկու 10 րոպեներից հետո «Ուրարտուն» առջեւում էր 40:34 հաշվով, սակայն վերջին երկու խաղափուլերը մեր թիմը տանուլ տվեց եւ արդյունքում գրանցվեց ոչ-ոքի արդյունք՝ 82:82: Լրացուցիչ ժամանակում խաղն անցավ էլ ավելի անզիջում պայքարում: Ավաղ, վերջում զգացնել տվեց մեր բասկետբոլիստների նման խաղերի փորձի պակասությունը եւ նրանք ի վերջո զիջեցին 89:93 հաշվով: Սակայն հանդիպումից հետո պարզվեց, որ պարտության համար ավելի լուրջ պատճառներ կային:   «Մեր լավագույն երեք խաղացողներին հանդիպումից երկու րոպե առաջ թույլ չտվեցին մասնակցելու խաղին: Դա շատ ազդեց մեկնարկին: Ճիշտ է, ունեինք խաղային առավելություն, սակայն հոգնածությունն ու հիմնական պահեստայինների բացակայությունը ի վերջո զգացնել տվեց: Մրցակիցն անընդհատ փոխարինումներ էր կատարում, իսկ մենք չունեինք նման հնարավորություն: Եթե այս խնդիրները չլինեին, մենք կարող էին եւ հաղթանակ տանել», - խաղից հետո կազմակերպված ճեպազրույցի ժամանակ ասաց «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը:   Հաջորդ հանդիպումը մեր թիմն անցկացնելու է արդեն հոկտեմբերի 9-ին, «Սամարայի» հետ: Հուսանք, որ այդ խաղում այլեւս խնդիր չի առաջանա կապված խաղացողների մասնակցության հետ եւ մենք հնարավորություն կստանանք տեսնելու մեր թիմի ողջ «զինանոցը»: