Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ միլիոն դոլարն էլ չօգնեց Կարո Եղնուկյանին

Հասարակություն
85e5570cb078d723b13f66707decba32

Երևանի Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, քիչ առաջ մերժել է աննախադեպ գրավի՝ 1 մլն դոլարի դիմաց ազատ արձակել Հիմնադիր Խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանին: Պաշտպան Տիգրան Հայրապետյանի համար անհասկանալի էր դատարանի  գրավ չկիրառելը: Պաշտպանի խոսքերով՝ Կարո Եղնուկյանն այդ ամենն իր հանդեպ համարում է անմարդկային վերաբերմունք, նշելով, որ դա նույնիսկ խոշտանգումների է նմանվում, քանի որ իրեն թույլ չեն տալիս տեսակցել ընտանիքի անդամների հետ: Սասնա ծռերին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանը վաղվանից հացադուլ է սկսելու: