Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շարմազանով.Վանաձորում կլինի այնպես, ինչպես կընտրեն 33 ավագանիները (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Sct9_zNQ09k

Այսօր  կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում ամփոփվել է հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածուների արդյունքները: Այդ մասին տեղեկացրեց  կուսակցության մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ նիստի ավարտից հետո: Նա նշեց, որ ընդհանուր առմամբ գոհ են արդյունքներից. «Այս և սեպտեմբերի 18-ի ընտրությունների արդյունքում, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ որոշ անկուսակցական թեկնածուներ, որոնք համայնքապետեր էին ընտրվել, ցանկություն են հայտնել անդամակցել ՀՀԿ-ին, ՀՀ համայնքների շուրջ 72 տոկոսի համայնքապետերը ՀՀԿ ներկայացուցիչներ են»: Գործադիր մարմինը քննարկել է նաև ԱԺ քառօրյա նիստերի աշխատանքները, ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցեր: Իսկ ինչպե՞ս է ՀՀԿ-ն գնահատում այն փաստը, որ  Վանաձորում Հայկական վերածնունդը սատարում է Լուսավոր Հայաստանի թեկնածուին , լրագրողի այս հարցին Շարմազանովը պատասխանեց. «Յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն ինքն է որոշում, թե ում հետ կոալիցիա կազմել և ում ձայնը տալ, կամ չտալ, դա իրենց որոշելիքն է, կլինի այնպես, ինչպես կընտրեն 33 ավագանիները»,-ասաց նա և շեշտեց, թե վանաձորցիներին կոնկրետ ժամկետներում անհրաժեշտ է ունենալ քաղաքական իշխանություն: «Ասել էին, որ չի բացառվում Վանաձորում անցկացնել ընտրություններ, և ես էլ ասում եմ՝ օր առաջ է անհրաժեշտ ձևավորել քաղաքային կենսունակ իշխանություն, որը չի սպասարկի այս կամ այն ուժի շահերը, այլ կլինի ժողովրդի մատից փուշ հանող իշխանություն»,- ասաց նա: Հարցին, թե կորուստ կլինի իրենց համար, եթե Վանաձորի քաղաքապետ այդուհանդերձ ՀՀԿ-ական չլինի՝ Շարմազանովը պատասխանեց. «Այնպես չի, որ ով ինչքան ձայն հավաքել է պառլամենտականի համար, արդեն այն իր գրպանում է: ՏԻՄ-ն ուրիշ է, խորհրդարանականը՝ ուրիշ, չպետք է հուսահատվեն այն քաղաքական կուսակցությունները, որոնք քիչ ձայն են հավաքել, կամ ոգևորվեն նրանք, ովքեր շատ ձայն են հավաքել, այդ թվում և մենք:  Կորուստների մասին՝ կապրենք՝ կտեսնենք»,- ասաց նա: