Ռումինացի ֆուտբոլիստները Ջենգա են փորձել Հայաստանի խաղից առաջ (տեսանյութ)
Ռումինիայի հավաքականի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Դաումի նախաձեռնությամբ թիմի մարզաբազայում ստեղծվել է հատուկ խաղասրահ, որտեղ ֆուտբոլիստները կարող են զբաղվել համակարգչային եւ այլ խաղերով: Ինչպես տեղեկացնում են ռումինական լրատվամիջոցները, Գերմանիայում հանդես եկող Ալեքսանդր Մաքսիմը նախապատվությունը տալիս է «Ֆորմուլա-1» վիրտուալ խաղին: Հավաքականի ներկայիս լավագույն ռմբարկու Բոգդան Ստանչուն FIFA-17 –ի սիրահար է: Իսկ ահա դարպասապահ Չիպրիան Տատարեշեաուն եւ պաշտպան Յասմին Լատովլեւիչին ուժերը փորձել են Ջենգայում, որը խաղում են 54 միանման փայտիկներով: Հիշեցնենք, որ Հայաստան – Ռումինիա հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 8-ին, Երեւանում: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, խաղը կսպասարկի Ռուսաստանի մրցավարական անձնակազմը՝ Վլադիսլավ Բեզբորոդովի գլխավորությամբ: