Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լ. Զուրաբյանը չի կարծում, որ Տ. Մուկուչյանն ընտրակեղծիքի գլխավոր պատասխանատուն է (տեսանյութ)

Քաղաքականություն
levon-zurabyan

ԱԺ-ում այսօր շարունակվեց ԿԸՀ նախագահի եւ անդամների թեկնածության հարցը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր ելույթում հայտարարեց, որ ժողովրդի աչքում ԿԸՀ կազմը ընտրակեղծարարության խորհրդանիշն է, իսկ Մուկուչյանին գլխավորած հանձնաժողովին տվել է թվանկարչության ոչ պատվաբեր կոչումը. «ԿԸՀ-ն ընտրություններին դառնում է կույր, խուլ ու համր: Պարոն Մուկուչյան, դուք պատասխանատվություն եք կրում վերջին տարիներին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ արդյունքների կեղծման համար: Ընտրական համակարգային կեղծման արդյունքում ժողովուրդը կորցրել է հավատը ընտրական ինստիտուտի նկատմամբ: Դրա համար Սասնա ծռերի զինյալ գործողությունը ստացավ այսքան լայն աջակցություն»: Նա խոսեց նաեւ ՕԵԿ, ԲՀԿ, ՀՅԴ քաղաքական ուժերից, որոնք ՏԻՄ ընտրություններին ստացան բավականին շատ ձայներ. «Այս ուժերը պարբերաբար ռոտացիոն կարգով հայտնվել են ընդդիմության շարքերը ու իշխանությունների հետ հանցավոր օժանդակությամբ ընտրությունները վերածել ձայների գնման աուկցիոնի, ընտրողների ձայները մեջ-մեջ արել: Հիմա եկել, մեծ-մեծ խոսում են ինչ-որ քաղաքական աշխատանքի մասին, որը եղել է պարզագույն առուծախ, որ քրեորեն պատժելի արարք է»: Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք հեռու են այն մտքից, որ Տիգրան Մուկուչյանը գլխավոր պատասխանատուն է ընտրակեղծարարության. «Սակայն օժանդակելու մեղավորությունից ձեզ չի փրկում: Մենք չենք մասնակցելու քվեարկությանը՝ եթե մասնակցեինք, ապա դեմ կքվեարկեինք»: