Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նեղանալ ու նեղսրտել չկա, ընտանիքները ձեզ կհասկանան. Սերժ Սարգսյանը՝ կառավարությանը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
serzh-1

Կառավարության այսօրվա նիստը վարում է Սերժ Սարգսյանը։ Նա նախ շնորհավորեց նորանշանակ նախարարներին, ու իր ելույթում մասնավորապես նշեց, որ կառավարության թիվ մեկ խնդիրը լինելու է կառավարման արդյունավետության բարձրացումը։ «Հայաստանում և աշխարհում մարտահրավերների պակաս չկա։ Բավական հեշտ կլինի հասնել բարձր տնտեսական արդյունքի, երբ շուրջդ խաղաղ է, և չկան արտաքին բացասական ազդակներ։ Սակայն այս պայմաններում էլ պարտավոր ենք անել առավելագույնը՝ զարգացում ապահովելու համար։ Աշխատանքային հարաբերություններում շատ դժվար կլինի, սակայն պետք է լինել ամուր և հաստատակամ։ Նեղանալ ու նեղսրտել չկա՝ ինչպես պայմանավորվել ենք։ Երբ անցնում ենք պետական ծառայության, անձնականը պետք է մղվի երկրորդական, ավելի ճիշտ՝ երրորդական պլան, ընտանիքները ձեզ կհասկանան»,- ասել է Սերժ Սարգսյանը։ Վարչապետը շնորհակալություն հայտնեց վստահության համար ու իր հերթին ավելացրեց. «Աշխատանքի ընթացքում ազդակներ ենք տալու քաղաքացիներին, որ գնում ենք ակնկալիքներն արդարացնելու ուղղությամբ, ծրագիր ենք ներկայացնելու, որը միտված է լինելու քաղաքացու անվտանգ և ապահով զգալուն, արդար միջավայրում ապրելու հնարավորություն ենք ստեղծելու»։