A
A
Վահե Հակոբյանը՝ Սուրիկ Խաչատրյանի փոխարեն. Դ. Լոքյանի նախագիծը (տեսանյութ)
ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ այսօր պաշտոնից կազատվի Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և Վահե Հակոբյանը կնշանակվի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ։ Որոշման նախագիծը ներկայացրել է Տարածքային կառավարաման նախարար Դավիթ Լոքյանը։ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. Սուրիկ Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: