Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրիաս Ղուկասյանը կմնա կալանավորված

Քաղաքականություն
andrias-1

Վերաքննիչ դատարանը մերժել է «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանին ազատ արձակելու՝ պաշտպանական կողմի միջնորդությունը: Պաշտպան Կարեն Մեժլումյանն  «Ա1+»-ին հայտնեց, որ իրենց որպես գրավ առաջարկել էին մեկ միլիոն դրամ, սակայն դատարանը կաշկանդված չի եղել այլ գրավի չափ որոշելու հարցում: Ըստ Կարեն Մեժլումյանի՝ մեղադրողը նույնիսկ չի հրապարակել, թե ինչ հիմքերով է առարկում ներկայացված միջնորդության դեմ:  «Ասաց, որ դա նախաքննական գաղտնիք է, մինչդեռ  այդ գործերը քննվում են դռնփակ, դա խախտում էր»,-  նշեց պաշտպանը: Կարեն Մեժլումյանը միաժամանակ ավելացրեց, որ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանը անազատության մեջ է իր քաղաքական հայացքների համար: Այսօրվա որոշումը Վճռաբեկ դատարանում բողոքարկելուց հետո, ուղարկվելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ «Խախտումներն ակնհայտ են»,- եզրափակում է պաշտպան Կարեն Մեժլումյանը»։