Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

1 միլիոն դոլար՝ Կարո Եղնուկյանի ազատության համար (տեսանյութ)

Քաղաքականություն
Eghnukyan-Karo

Ակտիվիստ Կարո Եղնուկյանին ազատ արձակելու համար նրա պաշտպանն ու հարազատները լուրջ են տրամադրված։ Վաղը դատարանը քննելու է Հիմնադիր խորհրդարանի անդամի կալանավորման որոշումը փոխելու հարցը։ «Մեղադրանքը ընդհանրապես անհեթեթ է՝ տեղեկություն տարածելը, տեղեկություն հրապարակել, հավաքներ կազմակերպել և ինչ-որ բան ցանկանալն է: Այս բոլորն անազատություններ են, իրավունքներ են, որ պետությունը պետք է պաշտպանի, մինչդեռ մեր պետությունը մեղադրանք է առաջադրում»,- ասում է Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը։ Կարող Եղնուկյանը մեղադրվում է Սասնա ծռերի կողմից պատանդներ վերցնելուն, շենք-շինություններ զավթելուն աջակցելու մեջ։ Պաշտպան Տիգրան Հայրապետյանը պնդում է՝ դատական նիստին  բավարար հիմքեր կներկայացվեն՝ ակտիվիստին ազատ արձակելու համար։ «Մենք պատրաստվել ենք մեկ միլիոն դոլարից ավել անշարժ գույք գրավ առաջարկել, որ որևէ խնդիր չլինի դատարանի կամ դատավորի կամ որևէ պաշտոնյայի համար, որ Կարո Եղնուկյանը կարող է ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորել»,- ասում է պաշտպանը։ Կարող Եղնուկյանի աջակիցների խոսքով, բացի սա այլ ծանրակշիռ հանգամանքներ էլ կան, որոնք դատարանը չի կարող հաշվի չառնել։Կարո Եղնուկյանի ազատության պահանջով հանդես են եկել միջազգային կազմակերպություններ, իրավապաշտպաններ, պատգամավորներ, մարդու իրավունքների նախկին երկու պաշտպանները։ Եղնուկյանի եղբայրն ընթերցում է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի նամակը իրեն, որում այս հարցով դիրքորոշում է հայտնվում։ «Մենք այս հարցը բարձրացրել ենք իշխանական պաշտոնյաների հետ և ես հստակորեն հայտնել եմ թե ամերիկյան կառավարությունը ակնկալում է Հայաստանի իրավապահներից օգտագործել նախնական կալանքը միայն որպես ծայրահեղ միջոց։ Մանավանդ ձեր պարագայում, նկատի ունի՝ Կարոյին»,- ասում է ակտիվիստի եղբայրը՝ Գրիգոր Եղնուկյանը։ Տիգրան Հայրապետյանը առավել քան համոզված է՝ նշված փաստերը բավարար են Կարո Եղնուկյանին ազատ արձակելու համար և դատարանի այլ որոշում կայացնելը այլ ձև կարող է դիտարկվել։ «Այսքանից հետո եթե մեր դատարանները պետք է շարունակեն Եղնուկյանին կալանավորված պահել, սա ավելի քան հաստատելու է, որ պարոն Եղնուկյանը քաղաքական հալածյալ է»,- ասում է Հայրապետյանը։ Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանին կալանավորումը գրավով փոխարինելու հարցը դատարանը որոշելու է վաղը։ Նիստը նշանակված է Քանաքեռ Զեյթունի առաջին ատյանի դատարանում՝ ժամը 17։10-ին։