Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանի պատվավոր քաղաքացիների անունները հայտնի են

Կարևոր լուրեր Հասարակություն
rqBV5Iqkz94

Երևան քաղաքի 2798-րդ տարեդարձի առթիվ, սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած ակնառու հաջողությունների և տարած փայլուն հաղթանակների համար հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր և 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Գևորգի Ալեքսանյանին այսօր Երեւանի ավագանին իր արտահերթ նիստում   շնորհելու է  «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումը։ Նույն  կոչմանը կարժանանա նաեւ  Ռուսաստանի եւ  Հայաստանի չեմպիոն, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Ռուսաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ Միհրան Էդիկի Հարությունյանը: Ստեղծագործական ակնառու հաջողությունների, թատերարվեստում ներդրած նշանակալի ավանդի և բազմամյա վաստակի համար ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել  Քոթանջյանին եւս  կշնորհվի  «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումը։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայի բժիշկ-ռևմատոլոգ Սառա Մանթաշի Եսայանինին էլ  առողջապահական համակարգում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա բեղմնավոր գործունեության և ունեցած վաստակի համար կարժանանա  «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանը։