Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանցը» 2017 թվականից կփոխի ակումբային փիլիսոփայությունը

Սպորտ
sport-bananc-1

Հայաստանի ֆուտբոլի այս տարվա գավաթակիր Երեւանի «Բանանցը» 2017 թվականից կփոխի ակումբի փիլիսոփայությունը: «Ակումբի ղեկավարության հետ առաջին զրույցը եղել է հենց այդ մասին, որ ամենակարեւորն է, որ թիմում գերակշռեն երիտասարդ հայ ֆուտբոլիստները: Դա տեղի կունենա ոչ շատ արագ, ոչ հենց այսօր, սակայն արդեն ձմռանը «Բանանց-2»-ի շատ ֆուտբոլիստներ կհամալրեն «Բանանցը», - ակումբի պաշտոնական կայքով ասել է թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը: Նշենք, որ «Բանանցի» հիմնական կազմում ներկայումս հայտավորված են 8 արտասահմանցի ֆուտբոլիստներ՝ 4 ռուսաստանցի, 2՝ մակեդոնացի, 1-ական՝ բրազիլացի ու պերուացի: Չնայած այդ հանգամանքին, հանրապետության գավաթակիրը վերջին խաղում, սեփական հարկի տակ, 0:3 հաշվով պարտվել էր «Ալաշկերտին», որի կազմում հանդես էին եկել ընդամենը երկու լեգիոնական: