Հայաստանի մրցակիցը նույնպես կորուստ ունի
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցը 2018թ աշխարհի առաջնության ընտրական փուլում Ռումինիայի ազգային թիմն է: Ինչպես տեղեկացնում են ռումինական լրատվամիջոցները, հավաքականի առաջին մարզմանը ներկա են եղել հրավիրված 25 ֆուտբոլիստներից 24-ը: Բացակայել է կիսապաշտպան Ալեքսանդր Մաքսիմը, որը այդ օրը իր թիմի՝ «Շտուտգարտի» կազմում պատրաստվել է Գերմանիայի 2-րդ խմբի առաջնության խաղին: Պարապմունքը չի ավարտել Ռումինիայի հավաքականի ձախ պաշտպան Ստելիանո Ֆիլիպը: Նրա մոտ կրկին զգացնել է տվել ոտնաթաթի հին վնասվածքը: Նա հնարավոր է չկարողանա մասնակցել առաջիկա հանդիպումներին: Ի դեպ, մարզմանը ներկա են եղել Ռումինիայի ֆուտբոլի տարբեր դպրոցների 500 սաներ, որոնք տրիբունայից հետեւել են վարպետ ֆուտբոլիստների պարապմունքին: Նշենք, որ Հայաստան – Ռումինիա խաղը պետք է կայանա հոկտեմբերի 8-ին, Երեւանում: Բուքմեյքերները ներկայումս ավելի շատ հավատում են հյուրերի հաղթանակին, որը իր մարտական կազմով է պատրաստվում հանդիպմանը, իսկ ահա Հայաստանի հավաքականում բացակայում է գլխավոր դիսպետչերը՝ Հենրիխ Մխիթարյանը: