Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բորդյուժան խոսել է Հայաստանի նախագահության իրագործման ընթացքի մասին

Քաղաքականություն
g_image

Հոկտեմբերի 3-ին ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանը հանդիպեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին հոկտեմբերին Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի և կազմակերպության կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստական աշխատանքները: Դավիթ Վիրաբյանը և Նիկոլայ Բորդյուժան անդրադարձան ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնայնություններին և դրանց իրագործման ընթացքին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը գոհունակություն հայտնեց կազմակերպությունում Հայաստանի ակտիվ ներգրավվածության և նրա արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերի կապակցությամբ` ընդգծելով նախագահության ընթացքում գրանցված արդյունքները: