ՀԱՄԱԽՄԲՈՒՄ-ը հաղթել է Չարենցավանում և Նոր Հաճնում
Հոկտեմբերի 2–ին Կոտայքի մարզի Չարենցավան և Նոր Հաճն համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության ավագանու թեկնածուները հաղթել են։ Մասնավորապես, Նոր Հաճնում ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության ավագանու թեկնածու Մարտիկ Խաչատրյանը ստացել է ընտրողների առավելագույն քվեն՝ 319։ Չարենցավանում ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ավագանու թեկնածու, կուսակցության տեղի կառույցի ղեկավար Սասուն Սարգսյանը ստացել է 515 ձայն։ Եվս մի քանի համայնքներում ավագանի են ընտրվել այն անկուսակցական թեկնածուները, որոնց աջակցել է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը: Հոկտեմբերի 2–ի Գյումրիի ավագանու ընտրությունների հետ կապված տեղեկացնենք, որ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը 34/03 ընտրատեղամասում դիմելու է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն կազմակերպելու, իսկ մի քանի այլ տեղամասերում՝ արդյունքների վերահաշվարկ կատարելու համար։ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյան