Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սևանում ձայների առավելությունը Սարգիս Մուրադյանինն է

Քաղաքականություն
elections14-402x265

Հոկտեմբերի 2-ին Սևանի ՏԻՄ ընտրությունների արդյունքում ձայների առավելություն ունի «Սեւան» ազգային պարկի տնօրենի տեղակալ Սարգիս Մուրադյանը՝ 6 671 ձայն. նրան սատարում էր ՀՀԿ-ն։ Երկրորդ տեղում նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանն է՝ 3 669 ձայն։ Անկուսակցական Արա Սմբատյանն ստացել է 1 188 ձայն։ Հիշեցնենք, ընտրությունների նախօրեին լարվել էր իրավիճակը գործող քաղաքապետի կողմնակիցների ու այժմ արդեն ընտրվածի կողմնակիցների միջև։