A
A
«Անհարկի ձգձգում է տեղի ունենում». փաստաբան (տեսանյութ)
Այսօր Խորենացի փողոցում զանգվածային անկարգություններին մասնակցելու գործով դատական առաջին նիստն էր։ Դատարանը պետք է լսեր ոստիկանության 46 աշխատակիցների տարբեր մարմնական վնասվածքներ պատճառած Սոսո Մարգարյանի, ինչպես նաեւ Արսեն Մկրտումյանի եւ Գագիկ Միքայելյանի գործը, սակայն գործը Էրեբունու դատարանից ընդհատության կարգով ուղարկվեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Թեմայի շուրջ զրուցելու և նախաքննական ընթացքի մասին առավել մանրամասն ծանոթանալու համար Այբ-ֆե լրատվականն իր տաղավարում հյուրընկալել է փաստաբան Արա Ղարագյոզյանին։