Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԵՑ ԻՐ ԺՈՂՈՎԸ

Քաղաքականություն

Սեպտեմբերի 10-ին աշխատանքներն ավարտեց ՀՅ Դաշնակցության Հայաստանի կազմակերպության 10-րդ Գերագույն Ժողովը: Ժողովը քննարկեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի երկամյա (2004 - 2006 թթ.) գործունեության հաշվետվությունը, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական, ներքաղաքական, արտաքին քաղաքական իրավիճակին, ազգային հիմնախնդիրներին, 2007թ. խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր, տեղեկացնում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ լրատվական բաժինը:

Ժողովն ընտրեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմին՝ հետեւյալ կազմով. Արմեն Ռուստամյան, Լեւոն Մկրտչյան, Դավիթ Լոքյան, Աղվան Վարդանյան, Նորայր Դավիդյան, Միքայել Մանուկյան, Արամ Ֆրանկյան, Հրայր Կարապետյան, Սպարտակ Սեյրանյան, Գեղամ Մանուկյան, Հրաչ Թադեւոսյան, Վլադ Քոչունց, Գագիկ Գեւորգյան, Արտաշես Շահբազյան, Հայկազ Ալվրցյան, Ռուզան Առաքելյան, Լիլիթ Գալստյան, Կարապետ Հովհաննիսյան, Իշխան Սաղաթելյան, Արեգ Սավգուլյան, Թաթուլ Հարությունյան:

Գերագույն Ժողովի ընդունած որոշումների մասին ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը կտեղեկացնի մոտ օրերս հրավիրվելիք ասուլիսով: