Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինչու ապրիլյան պատերազմում չկիրառվեց Իսկանդերը» (տեսանյութ)

Քաղաքականություն
asulis-1-1

Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հայաստանի քաղաքական կյանքում կատարվող փոփոխությունները Ռուսաստանի Դաշնության կողմից պարտադրանք է համարում: «Ես շատ ուրախ կլինեի, եթե դա որոշվեր ինքնուրույն՝ մեր ժողովրդի կողմից, բայց, ցավոք սրտի, ես չեմ տեսնում այդպիսի միտում: Իհարկե, Ռուսաստանի դերը պետք է որ լուրջ լինի, որովհետեւ մենք ամեն կերպ պետական մակարդակով մեզ շաղկապել ենք Ռուսաստանի հետ՝ որպես մեր ռազմավարական գործընկերոջ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նա՝ ընդգծելով, որ Ռուսաստանը մտահոգված է Հայաստանում առկա հակառուսական տրամադրությունների ալիքի բարձրացմամբ: Հանդիպմանը ներկա՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյանն էլ հավելեց, որ փոփոխություններ իրականացնողը մեր երկրում մեկ հոգի չէ: «Մեր երկրում տիրող համակարգի ապամոնտաժումը չափազանց վտանգավոր է եւ հղի բացասական հետևանքներով, եւ այդ առումով անհրաժեշտ է ոչ թե մեկ մարդ, այլ համախոհների մի ամբողջ խումբ, որոնք ուղղորդված կիրականացնեն այդ փոփոխությունները»,-նշեց նա: Անդրադառնալով ՀՀ Անկախության 25-ամյակի զորահանդեսի ժամանակ ցուցադրված «Իսկանդերին»՝ Արամ Սարգսյանն ասաց, որ, իր տեղեկություններով, Հայաստանն այն ստացել է մինչ ապրիլյան պատերազմը, բայց թե ինչու այն չի կիրառվել՝ իր համար անհասկանալի է. «Կարելի էր անգամ կանխել ապրիլյան պատերազմը»: