Հայաստանի հավաքականի մրցակիցը հրապարակեց նախնական կազմը
2018 թվական ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակցի՝ Ռումինիայի ընտրանու գլխավոր մարզիչ Քրիստոֆ Դաումը հրապարակել է ֆուտբոլիստների նախնական կազմը: Ինչպես տեղեկացնում է Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Հայաստանի ընտրանու հետ խաղին նախապատրաստվելու համար գերմանացի մասնագետը հրավիրել է 27 ֆուտբոլիստ: Դարպասապահներ՝ Կիպրիան Թաթարուշեանու, Կոստել Պանտիլիմոն, Սիլվիու Լունգ, Ֆլորին Նիցա։ Պաշտպաններ՝ Քրիստիան Սապունարու, Ռոմարիո Բենզար, Վալերիցա Գաման, Կոզմին Մոցի, Դրագոշ Գրիգորե, Ալին Տոշկա, Ստելիանո Ֆիլիպ, Գաբրիել Էնաչե, Ռազվան Ռաց, Յասմին Լատովլեվիչի: Կիսապաշտպաններ՝ Էրիկ Բիկֆալվի, Օվիդիու Հոբան, Ռազվան Մարին, Նիկոլաե Ստանչիու, Ալեքսանդրու Մաքսիմ, Ալեքսանդրու Չիպչիու, Ադրիան Պոպա, Անդրեյ Պրեպելիցա, Դորին Ռոտարիու: Հարձակվողներ՝ Բոգդան Ստանչու, Ֆլորին Անդոնե, Կլաուդիու Կեշերու, Դենիս Ալիբեկ: Ռումինիայի հավաքականը Հայաստանի հետ խաղին կսկսի նախապատրաստվել հոկտեմբերի 3-ին, Մոգոշայում գտնվող մարզաբազայում: Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության մեկնարկային խաղում ռումինացիները սեփական դաշտում ոչ ոքի են խաղացել Չեռնոգորիայի հավաքականի հետ, իսկ ահա Հայաստանը պարտվել է Դանիայի ազգային թիմին: