Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սիրիայի արտգործնախարարին (տեսանյութ)

Պաշտոնական
6504_hq

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սիրիայի Արաբական Հանրապետության արտգործնախարար Ուալիդ Մուալլեմի հետ: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի, այդ ուղղությամբ միջազգային նախաձեռնությունների վերաբերյալ։ Նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հույս հայտնեց, որ սիրիական ճգնաժամի հանգուցալուծման շուրջ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունները կհարգվեն և կիրականացվեն, ինչը ճանապարհ կհարթի ճգնաժամի խաղաղ կարգավորման համապարփակ բանակցությունների մեկնարկի համար: