Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շոստակովիչի անդրանիկ թոռն եմ. Տիգրան Մանսուրյան (տեսանյութ)

Մշակույթ
shoshtakovich

Սեպտեմբերի 25-ին, ի պատիվ Շոստակովիչի 110-ամյա հոբելյանի ` հայտնի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը ելույթ կունենա Սանկտ-Պետերբուրգի ֆիլհարմոնիայի ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ մաեստրո Յուրի  Տեմիրկանովի ղեկավարությամբ: Շոստակովիչը միշտ սերտ կապի մեջ է եղել Հայաստանի հետ, հայ կոմպոզիտորների հետ, իր հոդվածներում անդրադարձել հայ երաժշտության հարցերին: «…Մեր արվեստ մուտք էր գործում վառ և հզոր տաղանդ, որին վիճակված էր բացել 20-րդ դարի երաժշտության նոր հորիզոններ»,- գրել է Շոստակովիչը Արամ Խաչատրյանի մասին: Արամ Իլյիչի հետ նրանք դեռ երիտասարդ տարիներից մտերիմ հարաբերություններ ունեին: Նրա երկրորդ կինը` Նինա Վազարը, աստղաֆիզիկոս էր և աշխատում էր Ալիխանյան եղբայրների հիմնադրած Արագածի տիեզերական ճառագայթների հետազոտման կայանում: Շոստակովիչը մի քանի անգամ եկել է Հայաստան և Դիլիջանի կոմպոզիտորների միության այն քոթեջում, որտեղ հանգստացել և ստեղծագործել է, այժմ տեղադրված է հուշատախտակ: Այստեղ է նա գրել իր 10-րդ լարային կվարտետը, նաև երաժշտությունը «Համլետ» ֆիլմի համար: «Իբրև ուսանող Շոստակովիչի անդրանիկ «թոռն» եմ»,-կատակում է Տիգրան Մանսուրյանը, -«քանի որ ես Ղազարոս Սարյանի կոմպոզիցիայի դասարանի առաջին սանն եմ իսկ նա հենց Շոստակովիչի մոտ է ուսանել»: