Հայ շախմատիստը միավոր կորցրեց կանոնակարգի պատճառով
Խանտի Մանսիյսկում անցկացվող շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի մասնակիցը միավոր կորցրեց ՖԻԴԵ-ի կանոնակարգի անկատարության պատճառով: Մ-16 տարեկանների մրցաշարում հանդես եկող մեր երկու շախմատիստները՝ Դավիթ Միրզոյանն ու Հայկ Մարտիրոսյանը, համակարգչի որոշմամբ 2-րդ տուրում թիմակցից վերածվեցին մրցակցի: Այդպիսով, արդեն առաջնության սկզբում նրանցից որեւէ մեկն այնպայման կորուստ պետք է կրեր (ոչ-ոքիի դեպքում՝ երկուսն էլ տուժվելու էին): Դա տեղի չէր ունենա, եթե ՖԻԴԵ-ն նման դեպքերում տարանջատեր նույն երկրի մասնակիցներին, եթե, իհարկե, նրանց թիվը չի անցնում 50 տոկոսից: Համենայնդեպս, հեռավոր Սիբիրում կայացած շախմատի հայկական հակամարտությունն ավարտվեց միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանի հաղթանակով, որը վաստակեց 2 միավոր եւ դարձավ առաջատարներից մեկը: Մ-18 տարեանների առաջնությունում հաջող է մենարկել մեր շախմատիստ Մանուել Պետրոսյանը: Նա այսօր առավելության հասավ իսրայելցի Արիել Էրենբերգի նկատմամբ եւ նույնպես երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ մրցաշարում: