Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԽ անդամ Հովհ. Ղազարյանը ևս 2 ամիս կմնա կալանքի տակ. ՀՔԱՎ

Քաղաքականություն
hx

ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2016 թ. սեպտեմբերի 23-ին բավարարեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հովհ. Ղազարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու քննիչի միջնորդությունը: Դատարանի որոշմամբ՝ Հովհ. Ղազարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով: Հիշեցնենք՝ վերջինս կալանավորվել է «Սասնա Ծռեր» խմբավորման կողմից 2016 թ. հուլիսի 17-ին ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: ՀՔԱՎ