A
A
ՀՖՖ-ն 5000 դրամով տուգանել է մարզադպրոցին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն 5000 դրամով տուգանել է Հմայակ Խաչատրյանի անվան մանկապատանեկան համալիր մարզադպրոցին: Ինչպես հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, Հայաստանի մինչեւ 15 տարեկան ֆուտբոլիստների առաջնության «Սիս-Կիլիկիա-02» - «Էրեբունի-02» խաղին հյուրերի գլխավոր մարզիչը չի փոխարինել դարպասապահին, որը ֆեդերացիայի կանոնակարգի խախտում է: «Էրեբունի-02» թիմը ներկայացնում է հենց վերը նշված մարզադպրոցը: Իսկ ահա «Կոտայք» ֆուտբոլային ակումբը 10 հազար դրամ տուգանք կվճարի ՀՖՖ-ին, քանի որ թիմի ներկայացուցչի ուշացել է «Շիրակի» հետ գավաթային հանդիպման նախախաղային խորհրդակցությանը: