Միայն տեխնոկրատ լինելը բավարար չէ. տնտեսագետ
«Ժամանակակից փոխվող աշխարհին համահունչ կադրային փոփոխությունները, որոնք կտիրապետեն աշխարհի զարգացման ընթացքին և այդ նույն մոդելով կուղղորդեն նաև Հայաստանի տնտեսությունը, շատ մեծ կարևորություն ունի»,- մեկնաբանելով վարչապետ Կարեն Կարապետյանի՝ կառավարությունում նախաձեռնած կադրային փոփոխությունները, ասում է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։ Նա զգուշանում է կարծիք արտահայտել տնտեսական բլոկի նորանշանակ նախարարների մասին, քանի որ նրանց մասին տեղեկությունները սահմանափակ են։ Միայն գիտի Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի մասին, ում հետ մասնակցել է մասնագիտական քննարկումների։ Կարծիքը դրական է։ Վիլեն Խաչատրյանը նաև պնդում է՝ Հայաստանում իրական փոփոխությունների համար նախարարները պիտի ունենան ոչ միայն տեսական գիտելիքներ. «Առկա հիմնախնդիրները լուծելու համար անհրաժեշտ են հատկապես գործնական հմտություններ։ Միայն տեխնոկրատական կամ պրոֆեսիոնալիզմի մոտեցումներից ելնելով՝ Հայաստանում խնդիրները լիարժեք լուծում չեն ստանա»,- հավելում է նա։ Տնտեսագետի հետ «Ա1+»-ի հարցազրույցը՝ տեսանյութում